Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քաղաքապետարանի ցնցող հայտնագործությունը

Քաղաքապետարանի ցնցող հայտնագործությունը
30.01.2017 | 22:35

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները: «Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում են մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո»՝ պաշտոնապես տեղեկացրել է քաղաքապետարանը:

«Մուրացկանությամբ զբաղված և հայտնաբերված չափահաս քաղաքացիներին ևս քաղաքապետարանը տրամադրում է համակողմանի աջակցություն: Հետագայում մուրացկանության երևույթը կանխելու նպատակով նրանց ընտանիքների հետ որոշակի միջոցառումներ են իրականացնում նաև վարչական շրջանները: Ըստ այդմ էլ ընտանիքների մի մասը հաճախում է բարեգործական ճաշարաններ»։ Ըստ քաղաքապետարանի կայքէջի, 2017-ի հունվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող երկու անձ: Նրանցից մեկը տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան, 2-րդ անձի վերաբերյալ, որ Արարատի մարզի բնակիչ է, տեղեկատվություն է տրամադրվել Արարատի մարզպետարանին:


Հարց՝ այդ երկուսին ինչպե՞ս է հաջողվել հայտնաբերել: Հարցը հրատապ է, բայց կա առավել հրատապը՝ ինչպե՞ս է քաղաքապետարանին հաջողվել չհայտնաբերել մյուս մուրացիկներին: Ցանկացած երևանցի կվկայի՝ բավական է մի ժամ փողոցում, նույնիսկ չմաքրված ու սառցակալած մայթերով, քայլես, որ մեկից երեք տարբեր տարիքի մուրացիկներ ձեռք պարզեն՝ հացի, տրանսպորտի, դեղի փողի խնդրանքով: Որտե՞ղ են նրանք թաքնվում քաղաքապետարանից, ոչ մի տեղ: Հատկապես՝ շատ մուրացիկներ են հանդիպում եկեղեցիների առաջ, սուպերմարկետների դռների մոտ ու հրապարակներում: Նրանց չհայտնաբերելն ավելի մեծ խնդիր է, քան՝ հայտնաբերելը: Ցնցող է, որ քաղաքապետարանին հաջողվել է լուծել այդ խնդիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի հավելումն ասեմ, որ մուրացիկների պակաս ցանկացած երևանցի չի զգում նաև տանը նստած, երբ զանգահարում են ու դռան առաջ պատմում ամենասրտաճմլիկ պատմություններ, կամ պարզապես ասում են՝ փող ու ուտելիք տուր: ՈՒ նրանց առաջ պատնեշ չէ անգամ դոմոֆոնը՝ շենք մտնող բնակչի հետ մտնում ու վերջին հարկից սկսում են՝ ով դուռը բացեց՝ բացեց, ով չբացեց, անցնում են հաջորդ դռանը: Որտե՞ղ են ապրում քաղաքապետարանի աշխատակիցները, որ ոչ մի մուրացիկ նրանց դուռը չի թակում:

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ